‘Արմեն Մովսիսյանը պատրաստ է բանակցել իրանական կողմի հետ էժան գազի համար ‘

869

Հայաստանի պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ գազի դիմաց 189 դոլարից ցածր ցանկացած գնի դեպքում: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Երբ Իրանի դեսպանը Հայաստան վերադառնա, մենք կհանդիպենք ու քննարկում կանցկացնենք: Եթե իրանական կողմը հնարավոր գտնի գազը վաճառել հազար խորանարդ մետրի դիմաց հարյուր դոլարով, ես անմիջապես կմեկնեմ Թեհրան, ու բանակցություններ կսկսենք: Հայկական կողմի համար առավել շահավետ է այն, ինչ էժան է»,-news.am-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Ամեն դեպքում, նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում շատ հարմար պայմաններով` Հայաստանի համար պայմանները շատ ավելի մեղմ են, քան Ռուսաստանի մյուս առեւտրային գործընկերների համար:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում Իրանի  դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանին որեւէ բան չի խանգարում Հայաստանին, որպես իր բարեկամական երկրի, գազը վաճառել հարյուր դոլարով: Ի պատասխան՝ նախարար Մովսիսյանը հայտարարել էր, որ Իրանը պաշտոնապես Հայաստանին երբեք չի առաջարկել միջազգային շուկայի գնից ցածր գնով գազ:

 

Նախորդ հոդվածը‘Կալանավորվել են մաքսային ծառայության աշխատակիցները’
Հաջորդ հոդվածը‘Դաժան ծեծ առևտրի կենտրոնում. Ոստիկանություն’