‘Արմեն Մովսիսյանը Պուտինին «Վլադիմիր Իլյիչ» անվանեց (տեսանյութ)’

3910

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մասին, նրան «Վլադիմիր Իլյիչ» անվանեց:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը` ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից երկու օր անց Ռուսաստանի պետական դրոշները չեն իջեցվում Երեւանի փողոցներից: Պատգամավորը հետաքրքրվեց` արդյո՞ք  դա տեղավորվում է Հայաստանի պետական ունեցվածքը օտարներին վաճառելու համատեքստում:

Արմեն Մովսիսյանը բացատրեց, որ ռուսական դրոշակները կախված են մնացել, որովհետեւ դեռ չի ավարտվել հայ-ռուսական ֆորումը:

«Ֆորումը երկու օր էր նախատեսված: Այո, Վլադիմիր Իլյիչ Պուտինը գնաց նույն օրը երեկոյան, հաջորդ օրը ֆորումը շարունակվում էր, դրա համար էլ դրոշակները մնացին: Այսօր-վաղը արդեն հավաքում են», — ասաց նախարարը: 

Նախորդ հոդվածը‘Forbes-ն անվանել է աշխարհի վատթարագույն տնտեսությունները. Ուկրաինան 4-րդ տեղում է, Հայաստանը՝ 2-րդ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում ներկայացվել է ԱԱ-2014-ի պաշտոնական գնդակը’