‘Արմեն Մովսիսյանի դեսպան եղբոր եկամուտները ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում. «Ժողովուրդ»’

1566

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի եկամուտները բավական ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում՝ տարեկան 10 հազար ԱՄՆ դոլարով։  Այս մասին գրում է «Ժողովուրդը» և մանրամասնում. «Թեև դեսպանը ստանում է տարեկան 3 հազար 617 դոլար աշխատավարձ, այնուամենայնիվ 2011թ. սկզբին նրա ունեցած 25 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին դարձել է 35 հազար։

Իսկ ահա 2012թ. վերջին նրա խնայողություններն ավելացել են՝ դառնալով 45 հազար ԱՄՆ դոլար։ Ուշագրավ զուգադիպությամբ, դեսպանի կինը՝ Անահիտ Ադումյանը, ամուսնուց հարուստ է մի քանի անգամ։ Նրա դրամական միջոցները 100 հազար ԱՄՆ դոլարից 2012թ. տարեվերջին դարձել են 150 հազար դոլար։

Նշենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, պարզապես նրանց ազգանուններն են տարբեր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ի « խերը». Շաքարավազը, դեղերը, բենզինը և շատ այլ ապրանքներ կթանկանան. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ամեն ինչ խառնվել է ավազակապետական բուրգում’