‘Արմեն Մովսիսյան. Գազի սուբսիդավորման շուրջ բանակցությունները ՌԴ-ի հետ ավարտված են’

833

Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտված են և Հայաստանը «հաստատ գումար կստանա»՝ կապույտ վառելիքի նոր գինը սուբսիդավորելու համար, այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նման հայտարարություն է արել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովիսիսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մովիսիսյանը, սակայն, հրաժարվել է մանրամասներ հրապարակել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը, այդ գումարը Հայաստանը որպես վա՞րկ է ստանալու, թե՞ այդ գումարի դիմաց ռուսական կողմին է զիջվելու որևէ ունեցվածք: Միեւնույն ժամանակ նախարարը խոստացել է առաջիկա օրերին հրապարակել բանակցությունների ամբողջական արդյունքները: 

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլետրանէներգիայի նոր սակագները, և  մասնավորապես, բնակիչները պետք է մեկ խորանարդ մետր գազի համար վճարեն 156 դրամ՝ նախկին 132-ի փոխարեն:

Մինչդեռ, սուբսիդավորման հարցում հստակություն չէր մտնում:

Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, բազմիցս հայտարարել են, թե կառավարությունը միջոցներ է հատկացնելու գազի նոր գինը մոտ 30 տոկոսով սուբսիդավորելու համար:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական «Փուչիկների ֆիեստա»՝ ուսանողության գումարներով’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Տարոն Մարգարյանը մասնակցել է «բիսեդկայի» բացմանը’