‘Արմեն Մովսիսյան. Էներգետիկ համակարգում խափանումներ միշտ էլ կարող են լինել’

854

Ֆորս-մաժորային իրավիճակներ Հայաստանի էներգետիկ համալիրում միշտ կարող են լինել, «ԱրմԻնֆո»-ի փոխանցմամբ, այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատգամավորների խնդրանքով մեկնաբանելով նոյեմբերի 2-ին տեղի ունեցած վթարի պատճառները:

Նախարարը հիշեցրել է, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին` տեղի ժամանակով 10.24-ին, Իրանից էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման հետևանքով, որի հետ Հայաստանն աշխատում է փոխհոսքերի ռեժիմով:

Մատակարարումների դադարեցումը տևել է 2 րոպեից ոչ ավել, ինչից հետո իրավիճակը կայունացել է, սակայն ավտոմատ կերպով սկսել են աշխատել Հայաստանի պաշտպանական համակարգերը`արդեն Հայաստանի էներգետիկ օբյեկտներում հնարավոր վթարներից խուսափելու նպատակով:

Այս առնչությամբ բոլոր սպառողների էներգամատակարարման վերականգնման համար շուրջ 3,5 ժամ է պահանջվել: Մովսիսյանը հիշեցրել է, որ Հայաստանն Իրանի հետ էլկեկտրաէներգիայի մեծ փոխհոսքեր ունի: Իրան է արտահանվում ավելի էժան էլեկտրաէներգիա, ինչը թույլ է տալիս լավագույն կերպով օգտագործել երկրի էներգետիկ համալիրի հզորությունները:

Ռեժիմի հետ խնդրի առկայությունը թույլ չի տալիս Հայկական ԱԷԿ-ին 1,7 մլրդ կՎտ/ժ-ից ավելի էլեկտրաէներգիա արտադրել, իսկ զուգահեռ աշխատանքի ռեժիմով կայանը կարող է մինչև 2,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրել: Հայկական էլեկտրաէներգիան գարնան-ամռան շրջանում մատակարարվում է Իրան, իսկ ձմռանը` հետ վերադարձվում: Դա թույլ է տալիս զգալիորեն մեղմացնել էլեկտրաէներգիայի սակագինը, հակառակ դեպքում կՎտ/ժ էլեկտրաէներգիանի արժեքը 7- 8 դրամով ավելի բարձր կլիներ, ավելացրել է Մովսիսյանը: Նախարարի խոսքով, վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մոտ ժամանակներս իր եզրակացությունը կանի

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կառավարությունը տնտեսական «չքաղաքականություն» է վարում’
Հաջորդ հոդվածը‘«Հետք». Գագիկ Մինասյանը թաքցնու՞մ է եկամուտները’