Արմեն Նազարյանը նշանակվել է ըմբշամարտի Բուլղարիայի բոլոր հավաքականների պատասխանատու

158

Լեգենդար ըմբիշ Արմեն Նազարյանը նոր պաշտոն է ստացել Բուլղարիայում: Կրկնակի օլիմպիական չեմպիոնն  այլեւս չի գլխավորի հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականը:

Նա նշանակվել է հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի բոլոր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր պատասխանատու:

Աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի 6-ակի ոսկե մեդալակիր Արմեն Նազարյանը 2012 թվականից էր ղեկավարում Բուլղարիայի հավաքականը:

Նախորդ հոդվածը«Սեւանը» հեռացվեց Պրեմիեր լիգայից
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուս․ Արդյո՞ք անհրաժեշտ է ամեն տարի պատվաստվել