‘Արմեն Ռուստամյան. Ընդդիմությունը շահագրգռված է արմատական փոփոխություններ իրականացնելու հարցում’

773

Խոսելով այսօր հրապարակված՝ ոչ իշխանական քառյակի 12 պահանջների մասին` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրանք որակեց որպես քաղաքական մշակույթի մի նոր մակարդակ` նշելով, որ առաջին անգամ ավելի մեծ օրակարգով, ցանկով են ներկայացնում իրենց համատեղ մոտեցումները` արդեն իսկ ստեղծված իրավիճակի հետ կապված:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ քառյակի առաջ քաշած պահանջները միանգամայն իրատեսական են, և եթե նոր կառավարությունն, իրոք, ցանկանում է ինչ-որ բան դեպի լավը փոխել, կարող է իրականացնել նշված պահանջները: Չկատարելու դեպքում քառյակը կքննարկի և համապատասխան միջոցներ կձեռնարկի: Նա նշեց նաեւ, որ աշնանը ոչ իշխանական ուժերը համապետական հանրահավաք կհրավիրեն:

Արմեն Ռուստամյանի խոսքով` այս 12 պահանջները քառյակին հնարավորություն են տալիս հասարակությանը ցույց տալու, որ ընդդիմությունը իսկապես շահագրգռված է երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու հարցում` անկախ նրանցից, թե ով է գտնվում իշխանության ղեկին:

Մանրամասները` տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Խզվածները’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը «Որոտանի» վաճառքի գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն’