‘Արմեն Ռուստամյան. Խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է’

752

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում անդրադարձավ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունից հետո իրար հերթ չտվող ՀՀԿ-ականների քննադատական ելույթներին, հատկապես` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քննադատություններին, հայտնում է yerkir.am

Այն, որ իշխանությունը քննադատում է ինքն իրեն, ըստ Ռուստամյանի, նոր չի նկատվում: ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարեց, որ իշխանությունների համար ամեն ինչ իրենցն է թվում, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացնում` ե’ւ իշխանություն են ներկայանում, ե’ւ ընդդիմություն: «Սա աբսուրդ է, բայց սա նրանք աշխատաոճ են դարձրել, մտածում են` առաջինն իրենք բարձրաձայնեն խնդրի մասին, քննադատեն, որ ընդդիմադիրներին խոսելու տեղ չմնա: Ամեն տեղ իրենք իրենց ամենալավն են ուզում ցույց տալ: Բայց միայն խստովանությունը չէ, հետո գալիս է ապաշխարությունը. զղջացեք իրապես ձեր արածների համար եւ սկսեք մաքրման գործընթաց: Խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է: Այնպիսի քննադատություն են հնչեցում իրենց կողմից, որ քեզ ասելու բան չի մնում: Բայց պետք է ասել ձեւը, խնդիրները լուծել, հետեւողականություն ցուցաբերել, եթե դա չկա՝ ինքնախաբեություն է պարզապես»,- հայտարարեց Ռուստամյանը:

 Ստեղծված իրավիճակում նա չի արդարացնում ընդդիմությանը. եթե ընդդիմությունը չի կարողանում միավորվել, իշխանություններն ինչ ուզում` անում են:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿԿ-ի առեղծվածի լուծումը (լսել կից ձայնագրությունը)’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը ակնարկել է Հենրիխ Մխիթարյանին. HITC Sport’