‘
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացած Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս վստահություն հայտնեց, որ համագործակցությունը պետք է խորացվի, քանի որ այսօր, ավելի քան երբեւէ ընդդիմության միասնության անհրաժեշտություն կա: Ներկայացնում ենք Ռուստամյանի զրույցը լրագրողների հետ:
‘