‘Արմեն Սարգսյանը «ձեռքի հետ» սկսել է զբաղվել Սերժ Սարգսյանի գումարների օրինականացմամբ. Մամուլ’

1380

«Ժողովուրդ» օրաթերթը «Նազարբաևի կադրերը Հայաստանում» վերտառությամբ հոդվածով անդրադառնում է ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին:

Ներկայացնում ենք հրապարակումից մի հատված, որը վերնագրված է «Ո՞վ էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը» .

«Իսկ ո՞վ է Արմեն Սարգսյանը: Շատերը նրան գիտեն որպես ՀՀ նախկին վարչա­պետ, որը Վազգեն Սարգսյանի կողմից ծեծ ուտելուց հետո հայտնվեց Լոնդոնում և կարճ ժամանակ անց առողջական խնդիր­ների պատճառով հրաժարական տվեց: Որոշ ժամանակ անց նա նշանակվեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, հետո ազատ­վեց աշխատանքից և վերջերս կրկին նշա­նակվեց դեսպանի պաշտոնում: Սրանք, թերևս, հայտնի փաստերն են: Իսկ ահա, ինչպես պնդում են մեր իրազեկ աղբյուրնե­րը, Ա. Սարգսյանը Լոնդոնում ապրած տա­րիներին հասցրել է նաև այլ գործունեու­թյուն ծավալել. նա դիզել է հսկայական հարստություն, կարողացել է ձեռք բերել լուրջ կապեր միջազգային ասպարեզում, նա համարվում է Ղազախստանի նախա­գահ Նորսուլթան Նազարբաևի ամենավս­տահելի անձանցից մեկը, ում օգնությամբ Նազարբաևն ու իր դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, օրինականացնում են իրենց հսկայա­կան գումարները: Ա. Սարգսյանը նաև Ղազախստանում «Բրիթիշ փեթրոլ» ընկերու­թյան ներկայացուցիչն է: Հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ա. Սարգսյանը «ձեռքի հետ» սկսել է զբաղվել նաև Սերժ Սարգսյանի գումարների օրինականացմամբ, և նրան կրկին դեսպան նշանակելը պայմանավորված էր հենց այդ հանգաման­քով: Եվս մեկ կարևոր հանգամանք. Ա. Սարգսյանը որոշ շրջանակներում հայտնի է «Թենզոր» անունով պնդումներ կան, որ մարդկանց նման անուններ տալը բնորոշ է խորհրդային ՊԱԿ-ին»:

Նշենք նաև, որ երեկ մամուլ հրապարակում եղավ այն մասին, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ է ներկայացվել՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը փոփոխելու մասին, և որ սա արվում է հենց Արմեն Սարգսյանի համար:

Մանրամասները կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում  

Նախորդ հոդվածը‘«Օֆշորի» գործով քննչական խմբի «արկածները» Կիպրոսում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իլհամ Ալիևը հաղթում է Ադրբեջանի նախագահական ընտրություններում’