‘«Արմնյուզ» հ/ը տնօրեն է նշանակվել Հրաչ Քեշիշյանը’

1501

Փետրվարի 1-ից «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրենի պարտականությունները կստանձնի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։

Տեղեկությունը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել է հենց ինքը` Քեշիշյանը` նշելով, որ աշխատանքի պատրաստվում է գնալ փետրվարի 1-ից։

Թերթը նաև նշում է, որ հեռուստաընկերության արդեն նախկին տնօրեն Արտակ Ալեքսանյանը իր թիմով տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական:

Մեր կողմից նշենք, որ Քեշիշյանը՝ որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նման արդեն մասնակցում էր երեկ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված «ուտուշ-խմուշին»:

Հարկ է նշել, որ Արմնյուզը՝ Արմենիա և ԱՏՎ հեռուստաընկերությունների հետ մեկտեղ պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:

Նախորդ հոդվածը‘Lifenews-ը հարցազրույց է հրապարակել Վալերի Պերմյակովի հոր հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զամեր. «Նոյերն արժանի էր «Ոսկե գնդակին»,սակայն նրան մխիթարել հարկավոր չէ.նա աշխարհի չեմպիոն է և մոլորակի լավագույն դարպասապահը»’