‘Արմստրոնգը ցմահ որակազրկվեց եւ զրկվեց իր բոլոր տիտղոսներից’

726

Հեծանվորդների միջազգային միությունը (UCI) այսօր պաշտոնապես հայտարարել է լեգենդար ամերիկացի հեծանվորդ Լենս Արմստրոնգին ցմահ որակազրկելու մասին՝ խթանիչներ օգագործելու համար: Բացի այդ, Ամստրոնգը կզրկվի «Տուր դե Ֆրանս» բազմօրյա խճուղավազքի բոլոր յոթ հաղթանակներից, հաղորդում է Cyclingnews-ը: Սրանով UCI-ն իր համերաշխությունն է հայտնել Ամերիկյան հակադոպինգային գործակալության (USADA) համանման որոշմանը:

Ժնեւում կայացած մամուլի-ասուլիսի ժամանակ UCI-ի նախագահ Պատրիկ Մակքուեյդը հայտարարել է, որ USADA-ի որոշումը իրենք չեն բողոքարկի:

«Մենք մարզական արբիտրաժում չենք բողոքարկի USADA-ի որոշումը եւ Արմստրոնգի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցներին մեր աջակցությունն ենք հայտնում: USI-ն նրան ցմահ որակազրկում է եւ զրկում «Տուր դե Ֆրանսի» յոթ տիտղոսներից: Լենս Արմստրոնգը հեծանվասպորտում տեղ չունի»,- հայտարարել է Մակքուեյդը:

Այսպիսով, Արմստրոնգը պաշտոնապես զրկվեց բոլոր տիտղոսներից, որոնք նա նվաճել էր 1998թ. օգոստոսի 1-ից՝ ներառյալ «Տուր դե Ֆրանսի» յոթ հաղթանակները: Ավելի վաղ, «Տուր դե Ֆրանսի» տնօրեն Քրիստիան Պրյուդոմը հայտարարել էր, որ մրցաշարի կազմակերպիչները դեմ են, որպեսզի Արմստրոնգի տիտղոսները փոխանցվեն այլ մարզիկների:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը պետք է վերանայի Ռուսաստանի հանդեպ իր վերաբերմունքը. Վրաստանի խորհրդարանի խոսնակ’
Հաջորդ հոդվածը‘Աջակցություն սիրահայությանը՝ Հեռուստամարաթոն-2012 դրամահավաքի շրջանակներում ‘