‘Արյունահեղություն Էկվադորի նախագահի կողմնակիցների հանրահավաքում (Տեսանյութ)’

591

Լատինաամերիկյան Էկվադորում դանակով զինված տղամարդը հարձակվել է նախագահին աջակցող հանրահավաքի մասնակիցների վրա: Վեց մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը մահացել են, հաղորդում է newsru.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան Քինինդ բնակավայրում, նախագահական քարոզարշավի ժամանակ: Պետության ղեկավար Ռաֆայել Կորրեան քարոզարշավի շրջանակներում նախատեսել էր հանդիպում Քինինդում, սակայն կատարվածից հետո հանրահավաքը հետաձգվել է: Դանակով զինված տղամարդը հարձակվել է նախագահին սպասող քաղաքացիների վրա: Ինտերնետում հայտնվել են հարձակման ցնցող տեսագրություններ:

Էկվադորում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 17-ին: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են այն մասին, որ առաջատարը գործող նախագահն է, որին սատարում է հարցվածների 50-60 %-ը, իսկ նրա հիմնական հակառակորդը՝ նախկին բանկիր Գիլյերմո Լասսոն, լավագույն դեպքում կստանա ձայների 30%-ը, գրում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Կառավարություն. Սյունիքի արոտավայրերում իրանական անասուններ արածացնելու մասին իրավական ակտ չկա’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Ալամաթիում’