‘Արոնյանը հաղթում է, Կառլսենը` սայթաքում’

705

Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ գերմրցաշարում տեղի ունեցավ առաջին տուրը:
Ինչպես արդեն նշել էինք, Լեւոն Արոնյանը սպիտակներով  հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:
Անսպասելի ավարտ ունեցավ Կարուանա – Կառլսեն պարտիան: ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Կառլսենը շահած դիրքում մի քանի կոպիտ սխալ քայլ կատարեց եւ 91-րդ քայլից հետո անձնատուր եղավ:
Տուրի երրորդ պարտիան` Անանդ – Վալյեխո, ավարտվեց ոչ-ոքի:
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորեցին Արոնյանն ու Կարուանան` 3-ական միավոր: Հիշեցնենք, որ հաղթանակի համար տրվում է 3 միավոր:

Նախորդ հոդվածը‘Իրանը բոյկոտում է «Օսկարը»’
Հաջորդ հոդվածը‘Գլդանի բանտի ողբերգությունն օգտագործվել է նոր «օրենքով գող» թագադրելու համար’