‘
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է լավագույն շախմատիստների դասակարգման նոր աղյուսակը՝ հունիս ամսվա դրությամբ: Նախկինի պես այն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեծ առաջնընթաց է գրանցել նոր աղյուսակում: Հայ գրոսմայստերը նախորդ ամսվա 7-րդ հորիզոնականի փոխարեն արդեն հայտնվել է 4-րդ հորիզոնականում: Բացի այդ երկարատև դադարից հետո Արոնյանի ԷԼՈ-ի գործակիցը կրկին 2800-ից բարձր է՝ կազմելով 2809: Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Արոնյանը հաղթել էր Ստավանգեր քաղաքում կայացած «Norway Chess » սուպերմրցաշարում, որի ընթացքում պարտության էր մատնել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Լավագույն հարյուրյակում իրենց տեղը ունեն նաև Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստեր՝ Սերգեյ Մոսվիսյանը և Վլադիմիր Հակոբյանը: ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը նույպես լավագույնների թվում է:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակի լավագույն տասնյակը և հարյուրյակում գտնվող մյուս հայ շախմատիստների արդյունքները.
1. Մագնուս Կարլսեն — 2822
2. Վլադիմիր Կրամնիկ — 2812
3. Ուեսլի Սո — 2810
4. Լևոն Արոնյան — 2809
5. Ֆաբիանո Կարունա — 2807
6. Շաքրիար Մամեդյարով — 2800
7. Հիկարու Նակամուրա — 2792
8. Մաքսիմ Վաշիե-Լագրավ — 2791
9. Վիշվանաթան Անանդ — 2883
10. Դին Լիժեն — 2882
67. Սերգեյ Մովսիսյան — 2677
79. Վլադիմիր Հակոբյան — 2667
86. Վարուժան Հակոբյան — 2662
‘