‘Արոնյանը սկսում է պայքարը աշխարհի գավաթի համար’

2703

Սեպտեմբերի 3-27-ը Թբիլիսիում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Նոկաուտի փուլում կմասնակցեն 128 շախմատիստներ: Աշխարհի թոփ 30 լավագույն շախմատիստներից չեն մասնակցում միայն 2-ը։

Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և  Ռոբերտ Հովհաննիսյանը:

1/64 եզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա Դանիել Կաուդերիի հետ (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը ՝ Բորիս Գրաչյովի (ՌԴ), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1.600.000 ամն դոլար։ Գումարի 20%-ը  կտրամադրվի Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ)։ Հաղթողը կստանա 96 հազար ամն դոլար, արծաթե մեդալակիրը՝ 60 հազար, բրոնզե մեդալակիրը ՝ 40 հազար:

Բացի եզրափակչի խաղերից մնացած մյուս հանդիպումները կլինեն 2 պարտիայից՝ ՖԻԴԵ-ի հսկողության ներքո։ 90 րոպե 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝  30 վայրկյան ամեն քայլի համար։ Ոչ-ոքի դեպքում կխաղարկվի թայ-բրեյք․ 2 պարտիա 25 րոպե՝ ամեն քայլի համար 10 վայրկյան։

Եզրափակչի մասնակիցները կանցկացնեն 4 հանդիպում՝ ՖԻԴԵ-ի հսկողության ներքո։

1-ին տուր – սեպտեմբերի 3-5

2-րդ տուր – սեպտեմբերի 6-8

3-րդ տուր – սեպտեմբերի 9-11

4-րդ տուր – սեպտեմբերի  12-14

Քառորդ եզրափակիչ – – սեպտեմբերի  15-17

Կիսաեզրափակիչ – – սեպտեմբերի   19-21

Եզրափակիչ – սեպտեմբերի   23-27

Նախորդ հոդվածը‘Բաժնետերերը երեք օր անց փոխհատուցել են Հովհաննիսյանի գողացած գումարը’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների թոփ-20-ը. Որ տեղում է Մխիթարյանը’