‘
Նորվեգական Ստավանգերում ընթացող շախմատի սուպերմրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 6 րդ տուրում սպիտակներով հաղթանակ է տարել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Կրամնիկը հանձնվել է 34-րդ քայլին:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: Արոնյանը 6 պարտիայից հետո ունի 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
‘