‘Արոնյանը վարկանիշով մոտեցավ Կառլսենին’

903

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը։

2843 միավորով առաջին տեղում շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը, որի մոտ միավորների փոփոխություն չի եղել: Երկրորդ տեղում Լեւոն Արոնյանն է, որը 5 միավորով բարելավել է վարկանիշը։ Երրորդը ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է:

1 . Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2843  
2 . Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2821 (+5)
3 . Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2795 (-2)
4 . Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)` 2792 (+4)
5 . Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 2786 (+3)
6 . Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 2780 (+2)
7 . Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)` 2780  
8 . Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2772 (-1)
9 . Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)` 2771 (+2)
10. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուաստան)` 2758  

… 47. Վլադիմիր Հակոբյան` 2703

… 52. Սերգեյ Մովսեսյան` 2699

… 56. Գաբրիել Սարգսյան` 2692

… 97. Տիգրան Պետրոսյան` 2659

Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է հունգարացի Հուդիթ Պոլգարը` 2705 միավոր: Երկրորդը հնդիկ Կոներուն է` 2607, երրորդ` չինացի Հու Յիֆանը` 2605:

Մեր կանանցից լավագույն հարյուրակում տեղ են գտել Էլինա Դանիելյանը (2476, 23-րդ տեղ) եւ Լիլիթ Մկրտչյանը (2456, 34-րդ տեղ):  

Նախորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում ընթերցեց Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագիրը’
Հաջորդ հոդվածը‘Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է մասնակցել քվեարկությանը’