‘Արոնյանի առաջին հաղթանակը’

841

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess գերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց հոլանդացի գրոսմայստեր Իվան Սոկոլովին: Սոկոլովը անհաջող գրոհ ձեռնարկեց, ֆիգուր կորցրեց եւ արդեն  24-րդ քայլում անձնատուր եղավ:

Սա Արոնյանի առաջին հաղթանակն էր եւ այժմ հայ գրոսմայստերը 5 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր:

Տուրի կենտրոնական պարտիան՝ Անանդ – Կառլսեն, նույնպես ավարտվեց 24-րդ քայլում, սակայն ոչ-ոքի:

Մնացած պարտիաները դեռ շարունակվում են:

Նախորդ հոդվածը‘Պետրոս Գեւորգյան. ԺՀԿ Աջափնյակի գրասենյակը փակ չի եղել’
Հաջորդ հոդվածը‘Էգեմեն Բաղիշ. Թուրքիան պատրաստ է լուծել ԵՄ-ի խնդիրները’