‘
Այսօր Բիլբաոյում ավարտվում է շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը:
Վերջին` 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցելու է նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Ավելորդ է ասել, թե ինչպիսի կարգավիճակ ունի այս պարտիան: Հանդիպում են վարկանիշով աշխարհի երկու ուժեղագույն շախմատիստները:
Արոնյանը երեկ Կարուանայից կրած պարտությունից հետո զրկվեց չեմպիոնության համար պայքարից, սակայն այսօր կփորձի պահպանել երրորդ տեղը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի գործակիցը բարելավել:
Կառլսենը Արոնյանի հետ խաղին զուգահեռ հետեւելու է Վալյեխո – Կարուանա պարտիային, Կարուանան նորվեգացու հետ հավասար միավորներ ունի եւ ամեն ինչ կարող է որոշվել վերջին տուրում:
Երրորդ պարտիայում կհանդիպեն Անանդն ու Կարյակինը:
Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ հետեւյալ տեսքն ունի՝
1-2. Կարուանա, Կառլսեն – 16 միավոր, 3. Արոնյան – 10, 4. Կարյակին – 9, Անանդ – 8. Վալյեխո -5:
Արոնյան — Կառլսեն պարտիայի ընթացքին կարող եք հետեւել այստեղ.
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
‘