‘«Արսենալը» Գասկոյնի բուժման համար 50 հազար ֆունտ սթերլինգ է վճարել’

887

Լեգենդար ֆուտբոլիստ Պոլ Գասկոյնը խոստովանել է, որ իր բուժման համար «Արսենալը» վճարել է 50 հազար ֆունտ սթերլինգ: Արդեն երկար տարիներ Պոլը պայքարում է հարբեցողության դեմ՝ դրա վրա ծախսլով իր գրեթե ողջ կարողությունը: Մեկ ամիս առաջ Պոլը կրկին հայտնվել էր հոսպիտալում և այդ պահին «Տոտնեհեմի» նախկին խաղացողին օգնության ձեռք է մեկնել «Արսենալը»:

«Ես զանգահարեցի «Արսենալի» ֆիզիոթերապևտ Գարի Լևինին  է  ասացի, որ լավ չեմ զգում: Նա ինձ ասաց, որպեսզի գնամ հիվանդանոց՝ վախենալով, որ ինձ մոտ պնևմանիա է: Վենգերը համաձայնեց վճարել 28 հազար ֆունտ ստերլինգ, իսկ «Արսենալը»՝ 22 հազար ֆունտ»,-այս մասին հաղորդում է The Sun-ը:

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը երախտապարտ լինելով «Արսենալին» օգնության համար, միաժամանակ քննադատել է «Տոտենհեմին», որը 2011թվականին ֆուտբոլիստից գումար է պահանջել, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա ներկա լինելու Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Ռեալ» հանդիպմանը:

«Ես շատ էի ուզում ներկա լինել այդ հանդիպմանը, իսկ նրանք ասացին, որ կարող են ինձ վաճառել երկու տոմս 60 ֆուտն սթերլինգով: Ես կհայտնվեի տրիբունայում, որտեղ ինձանից 30 տարի առաջ հանդես եկած ֆուտբոլիստներ էին»,-ավելացրել է Պոլը:

 

Նախորդ հոդվածը‘Պլանային հոսանքազրկումներ Հայաստանում. Ցանկ’
Հաջորդ հոդվածը‘Միանգամից 1 դոլարը 820 դրամ սարքեիք, ու ժողովուրդը կապրեր 2 անգամ ավելի լավ’