‘
Լոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի խոչընդոտի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխություններին, եթե ստանա գրավիչ առաջարկներ, հաղորդում է thesun.co.uk-ը։
Այս թեմայով հայ ֆուտբոլիստը մեկնաբանություն չի արել, իսկ Մեսութ Օզիլը նշել է, որ դեռ երկու տարվա պայմանագիր ունի եւ այլ ծրագրեր այս պահին չի դիտարկում։ Մխիթարյանի պայմանագիրը եւս նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2018թ․ հունվարին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքով։
‘