Լոնդոնի «Արսենալը» երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։
40-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Արտետան 2019-ին է գլխավորել «Արսենալը», որի խաղացող է եղել 2011-2016-ին։ Մինչեւ «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելը նա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր։
Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» նվաճել է Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը։