‘«Արսենալը» խայտառակվեց’

521

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում իսկական սենսացիա տեղի ունեցավ: Լոնդոնի «Արսենալը» պարտվեց Անգլիայի՝ իր նշանակությամբ չորրորդ լիգայում հանդես եկող «Բրեդֆորդին» եւ դուրս մնաց հետագա պայքարից:

«Բրեդֆորդը» հիանալի հանդիպում անցկացրեց, երկար ժամանակ հաշվի մեջ առջեւում էր 1:0 հաշվով եւ միայն խաղավերջում «Արսենալին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Լրացուցիչ ժամանակում գոլե չխփվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեց «Բրեդֆորդը»՝ 3:2, որը արժանիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Այս խաղի հետ կապված ամենաուշագրավ իրողությունն այն է, որ Արսեն Վենգերը խաղադաշտ էր մտցրել թիմի ամենամարտական կազմը: Պատճառներից մեկն այն է, որ վերջին ժամանակներս «Արսենալը» բավական անհաջող է հանդես գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում, Վենգերի հասցեին անխնա քննադատության ալիք է տեղում եւ ֆրանսիացի մասնագետը որոշել էր գոնե Անգլիայի Լիգայի գավաթում հաջողությունների շնորհիվ մի փոքր մեղմել այդ ճնշումները: Բայց նույնիսկ կարգով շատ ավելի ցածր լիգայում հանդես եկող «Բրեֆորդը» այդ մտադրությունների համար անհաղթահարելի արգելք դարձավ:

Անգլիայի Լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բրեդֆորդ» — «Արսենալ»՝ 1:1

Թոմփսոն, 16 – Վերմալեն, 88

11 մետրանոցներով՝ 3:2

Նախորդ հոդվածը’19 տարի հետախուզվողը բերման է ենթարկվել Մոսկվայից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան’