‘«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին» (տեսանյութ)’

777

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Սթոք Սիթիի» նկատմամբ:

«Զինագործները» բավականին արագ առաջ անցան հաշվի մեջ. 6-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի փոխանցումից հետո աչքի ընկավ Լորան Կոսելինին: Նախքան ընդմիջման գնալը դաշտի տերերը  կրկնապատկեցին առավելությունը. 33-րդ րոպեին Թոմաս Ռոսիցկու փոխանցումից հետո Ասմիր Բեգովիչի պաշտպանած դարպասը երկրորդ գնդակը խփեց Ալեքսիս Սանչեսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 49-րդ րոպեին, Սանչեսին հաջողվեց դուբլի հեղինակ դառնալ և ձևակերպել խաղի վերջնական հաշիվը: 

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Սթոք Սիթին» մնաց 11-րդ տեղում` ակտիվում ունենալով 26 միավոր:

ԱՐՍԵՆԱԼՍԹՈՔ

3-0 (2-0)

MC

 

1-0՝ Լորան Կոսյելնի 6՛, 2-0՝ Ալեքսիս Սանչես 33՛, 3-0՝ Ալեքսիս Սանչես 49՛

 

ԱՐՍԵՆԱԼ. 13.Դավիթ Օսպինա, 2.Մատյե Դեբյուշի (39.Էկտոր Բելյերին, 13), 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի, 18.Նաչո Մոնրեալ, 7.Տոմաշ Ռոսիցկի, 15.Ալեքս Չեմբերլեն (14.Թեո Ուոլքոտ, 68), 19.Սանտի Կասորլա, 34.Ֆրանսիս Կոկելեն, 12.Օլիվյե Ժիրու (11.Մեսութ Յեզիլ, 73), 17.Ալեքսիս Սանչես

ՍԹՈՔ. 1.Աշմիր Բեգովիչ, 3.Էրիկ Պիտերս (5.Մարկ Մունյեսա, 46), 17.Ռայան Շոուքրոս, 20.Ջեֆ Քեմերոն, 26.Ֆիլիպ Վոլշալդ, 6.Գլեն Ուիլան, 15.Սթիվեն Նզոնզի (21.Սթիվ Սիդուել, 46), 10.Մարկո Արնաուտովիչ, 19.Ջոնաթան Ուոլթերս, 25.Պետեր Քրաուչ, 27.Բոյան Կրկիչ (7.Սթիվեն Այլանդ, 73)

 

Զգուշացում՝ Ֆիլիպ Վոլշալդ 51՛ (Ս), Ջեֆ Քեմերոն 61՛ (Ս), Պետեր Քրաուչ 63՛ (Ս) ; Մրցավար՝ Ջոն Մոսս 

 

53

ԳՆԴԱԿԻ %

47

14 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (2)

11

ՏՈՒԳԱՆՔ

11

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ մարզվում է Իսպանիայում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռոման» խուսափեց պարտությունից շնորհիվ Տոտիի խփած գոլերի (տեսանյութ)’