«Արսենալը» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

227

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ։ 3:1 հաշվով առավելության հասավ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։

«Արսենալից» աչքի ընկան կիսապաշտպան Թոմաս Փարթին (Գանա), բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը եւ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։ Իտալացի Անտոնի Կոնտեի գլխավորած թիմի միակ գոլը 11-մետրանոցից խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ «Տոտենհեմից» 62-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեց բրազիլացի պաշտպան Էմերսոնը։

8 խաղից հետո «Արսենալը» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տոտենհեմը» երրորդն է՝ 17 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նույնպես ունի 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Արսենալ» — «Տոտենհեմ»՝ 3:1 (տեսանյութ)

Թոմաս Փարթի, 20, Գաբրիել Ժեզուս, 49, Գրանիտ Ջակա, 67 — Հարի Քեյն, 31, 11մ

Հեռացում՝ Էմերսոն («Տոտենհեմ»), 62

Նախորդ հոդվածըԱրդյո՞ք Ռուսաստանի Պրեմիեր լիգան կդադարեցվի
Հաջորդ հոդվածը«Լիվերպուլ» — «Բրայթոն»՝ 3:3, «Չելսին» ուժեղ էր «Քրիսթալ Փելասից» (տեսանյութ)