‘«Արսենալը» մի կերպ փրկվեց պարտությունից(տեսանյութ)’

792

Վերջին տասը րոպեի ընթացքում խփելով երկու գոլ, Արսեն Վենգերի սաները մի կերպ խաղաղ ելք գրանցեցին «Էվերթոնի» հետ խաղում:

Արսեն Վենգերը ընտրել էր 4-5-1 տակտիկական կառուցվածքը՝ ցանկանալով խուսափել կենտրոնը կորցնելուց:

«Արսենալը» դժվարությամբ էր գտնում որակյալ հարվածներ կատարելու հնարավորություն, իսկ «Էվերթոնը» միայն երկու անգամ հարված կատարեց դարպասին և  մինչև ընդմիջումը առաջ անցավ հաշվի մեջ: Տանտերերը վնասվածքի պատճառով կորցրել էին Սթիվեն  Պիենարային, բայց գտնվեցին ֆուտբոլիստներ, որոնք կարողացան վարպետորեն շատ պարզ ու գեղեցիկ գոլեր խփել: Առաջինը հակառակորդի դարպասը գրավեց Կոլեմանը:

«Էվերթոնի» երկրորդ գոլը թեև մրցավարության տեսակետից վիճելի էր(ավելի ճիշտ սխալ), սակայն այն իդեալական հակագրոհի արդյունք էր: Լուկակուն առաջ սլացավ եզրով, որից հետո փախանցում կատարեց Նայսմիթին, որը գտնվում էր ավելի լավ դիրքում: Վերջինս գնդակն ուղարկեց դարպասի անկյունը՝ լինելով խաղից դուրս:  Արսեն Վենգերը ընդմիջման գնաց փոփոխություն կատարելու հաստատ մտադրությամբ:

Ֆրանսիացու որոշումը կարող է ր տարоրինակ թվալ, բայց արդյունքում այն արդարացրեց:  Վենգերը դաշտից հեռացրեց Սանչեսին  և փոխարենը մտցրեց  Оլիվյե Ժիրուին: Հյուրերը ակտիվացան և արդյունքի հասան 83 և  90-րդ րոպեներին: Աչքի ընկան Ռեմսին և Ժիրուն:

 

ԷՎԵՐԹՈՆԱՐՍԵՆԱԼ

2-2 (2-0)

MC

1-0՝ Սիմուս Կոլեման 19՛, 2-0՝ Սթիվեն Նայսմիթ 45՛, 2-1՝ Աարոն Ռեմսի 83՛, 2-2՝ Օլիվյե Ժիրու 90՛

 

ԷՎԵՐԹՈՆ. 24.Տիմ Հովարդ, 3.Լեյթոն Բեյնս, 6.Ֆիլ Յագիլկա, 15.Սիլվեն Դիսթեն, 16.Ջեյմս Մաքարթի, 18.Գարեթ Բերի, 22.Սթիվեն Պինար (21.Լեոն Օսման, 10), 23.Սիմուս Կոլեման, 10.Ռոմելու Լուկակու (7.Այդեն Մակգիդի, 76), 11.Կեվին Միրալաս (19.Քրիստիան Ատսու, 85), 14.Սթիվեն Նայսմիթ

ԱՐՍԵՆԱԼ. 1.Վոյցեխ Շչեսնի, 2.Մատյե Դեբյուշի, 4.Պեր Մերտեսակեր, 18.Նաչո Մոնրեալ, 21.Կալում Չեմբերս, 10.Ջեկ Ուիլշեր (19.Սանտի Կասորլա, 74), 11.Մեսութ Յեզիլ, 16.Աարոն Ռեմսի, 20.Մատյե Ֆլամինի, 15.Ալեքս Չեմբերլեն (28.Ջոել Քեմբել, 74), 17.Ալեքսիս Սանչես (12.Օլիվյե Ժիրու, 46)

Զգուշացում՝ Լեյթոն Բեյնս 29՛ (Է), Պեր Մերտեսակեր 43՛ (Ա), Ջեկ Ուիլշեր 54՛ (Ա), Կալում Չեմբերս 57՛ (Ա), Մատյե Ֆլամինի 77՛ (Ա) ;Մրցավար՝ Քեվին Ֆրենդ 

 

46

ԳՆԴԱԿԻ %

54

8 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (3)

10

ՏՈՒԳԱՆՔ

18

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Հարություն Ուռուտյան. Անկախության հռչակագրի ընդունման օրը թնդում էր ողջ Հայաստանը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական առաջնություններում պայքարը շարունակվում է (տեսանյութ)’