‘
Լոնդոնի «Արսենալը» ջանքեր է գործադրում Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ, հաղորդում է իսպանական AS-ը։
«Արսենալի» ներկայացուցիչներն արդեն բանակցում են «Ռեալի» ղեկավարության հետ։ Հնարավոր է՝ գործարքը տեղի ունենա հաջորդ շաբաթ։ Տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։
Լուկաս Վասկեսը «Ռեալի» սան է։ Անցած մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստն Արքայական թիմի հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
‘