‘
«Սամպդորիայի» հենակետային կիսապաշտպան Լուկաս Տոռեյրան մոտ է «Արսենալ» տեղափոխությանը:
Լոնդոնյան ակումբը նախատեսում է 22-ամյա ուրուգվայցու տրանսֆերն ավարտին հասցնել հաջորդ շաբաթ: Գործարքը «զինագործներին» 30 միլիոն եվրո կարժենա:
Պաշտոնապես տեղափոխության մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ Ուրուգվայի հավաքականը կավարտի ելույթներն ԱԱ-2018-ում: Հուլիսի 6-ին հարավամերիկացիները Մունդիալի քառորդ եզրափակչում կհանդիպեն Ֆրանսիայի հավաքականի հետ:
Ավելի վաղ Տոռեյրայի ծառայություններով հետաքրքրված էր «Նապոլին»:
2017/18 մրցաշրջանում ուրուգվայցին Ա Սերիայի 36 խաղի է մասնակցել ու աչքի ընկել 6 գոլով:
‘