‘«Արսենալը» Չեմպիոնների լիգայում է (տեսանյութ)’

764

Երեկ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 4-րդ որակավորման փուլի՝ «Արսենալ»-«Բեշիկթաշ» պատասխան հանդիպումը: «Արսենալի» համառ պայքարը տվել է իր արդյունքը և այս լարված հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով:

Իր նոր ակումբի կազմում պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել այս ամռանը «Արսենալի» ամենաթանկարժեք ձեռքբերումը՝ Ալեքսիս Սանչեսը:

Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում ֆուտբոլիստը 45-րդ րոպեին գրավել է «Բեշիկթաշի» դարպասը:

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով:

Չեմպիոնների լիգայիվիճակահանության ժամանակ «Արսենալը» կլինի առաջին զամբյուղում:

ԱՐՍԵՆԱԼ – ԲԵՇԻԿԹԱՇ 1-0 (1-0) MC
1-0՝ Ալեքսիս Սանչես 45՛
ԱՐՍԵՆԱԼ. 1.Վոյցեխ Շչեսնի, 2.Մատյե Դեբյուշի, 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի, 18.Նաչո Մոնրեալ, 10.Ջեկ Ուիլշեր, 11.Մեսութ Յեզիլ (21.Կալում Չեմբերս, 76), 19.Սանտի Կասորլա, 20.Մատյե Ֆլամինի, 15.Ալեքս Չեմբերլեն, 17.Ալեքսիս Սանչես
ԲԵՇԻԿԹԱՇ. 29.Տոլգա Զենգին, 3.Իսմաիլ Կոյբաշի, 19.Պեդրո Ֆրանկո, 22.Էրսան Գյուլում, 31.Ռամոն Մոտտա, 8.Վելի Կավլակ (20.Նեչիպ Ույսալ, 77), 10.Օլջայ Շահան (17.Գյոկհան Տոռե, 63), 13.Աթիբա Հաթչինսոն, 15.Օգուջան Օզյակուպ, 9.Դեմբա Բա, 11.Մուստաֆա Պեկտեմեկ (23.Ջենկ Տոսուն, 87)
Զգուշացում՝ Մատյե Դեբյուշի 14՛ (Ա), Կալում Չեմբերս 76՛ (Ա), Վոյցեխ Շչեսնի 86՛ (Ա), Վելի Կավլակ 23՛ (Բ), Օգուջան Օզյակուպ 32՛ (Բ), Պեդրո Ֆրանկո 59՛ (Բ), Աթիբա Հաթչինսոն 79՛ (Բ), Նեչիպ Ույսալ 85՛ (Բ), Գյոկհան Տոռե 90՛ (Բ)
Հեռացում՝ Մատյե Դեբյուշի 75՛ (Ա)
Մրցավար՝ Պեդրո Պռոենսա (Պորտուգալիա)
47 ԳՆԴԱԿԻ % 53
13 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (0)
14 ՏՈՒԳԱՆՔ 13
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 0
0 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2

Նախորդ հոդվածը‘Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման համար որոշ տարածքներ հայտարարվել են հանրային գերակա շահ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Արևմտամետ ընդդիմություն. Սերժ Սարգսյանի հերթական, բայց ոչ նոր «մուտիտը»’