Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը չի շտապում երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։
41-ամյա իսպանացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
«Արսենալի» ղեկավարությունում վստահ են, որ անհրաժեշտ պահին կկարողանան համաձայնության հասնել Արտետայի հետ, որը 2019թ․ դեկտեմբերից է գլխավորում «Արսենալը»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Արսենալը» 40 միավորով չորրորդն է։