Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալը» հետաքրքրված է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 35 միլիոն եվրո վճառել Նիդեռլանդների հավաքականի խաղացողի համար, որը հայտավորված է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։
Դենզել Դյումֆրիսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դյումֆրիսը մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։