‘«Արսենալը» ցմահ կորակազրկի Գարեթ Բեյլի վրա բանան նետած երկրպագուին. Տեսանյութ’

687

«Արսենալը» սեւ ցուցակ կմտցնի երկրպագուին, որը Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Արսենալ» — «Տոտենհեմ» խաղի (2:1) ժամանակ բանան է նետել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ուղղությամբ:

«Արսենալի» երկրպագուն բանանը տրիբունայից նետել էր հանդիպման 27-րդ րոպեին: Լոնդոնի ոստիկանությունը այդ առթիվ սեփական հետաքննությունն է վարում, հաղորդում է The Telegraph-ը:

Ներկայումս «Տոտենհեմի» անվտանգության ծառայությունը ոստիկանության հետ միասին ուսումնասիրում է «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտի տեսախցիկների ձայնագրությունները՝ բանան նետած երկրպագուի ինքնությունը պարզելու համար»:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահին հրավիրել են խաղաղության համալսարանի (UPEACE) խորհուրդ’
Հաջորդ հոդվածը‘Սենատոր Գարագիոլան ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին հորդորում է ճանաչել ԼՂՀ անկախությունը’