‘
«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայից» Ռաֆինյա Ալկանտարայի տրանսֆերի հարցում, որի մասին հաղորդում է AS-ը։ Այս տրանսֆերի նախաձեռնողը հենց Արսեն Վենգերն է։ Նա Ռաֆինյային համարում է Մեսութ Օզիլին համարժեք փոխարինող։
Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը դեռ դաշտ դուրս չի եկել ընթացիկ մրցաշրջանում։ Հիմա նա վերականգնվում է վնասվածքից և ձգտում հասնել լավ մարզավիճակի։
Մեսութ Օզիլը հրաժարվեց ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը, որը կավարտվի 2018-ի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաֆինյայով հետաքրքրվում են նաև «Միլանը» և «Յուվենտուսը»։
‘