‘«Արսենալը» 72 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի կոտդիվուարցի հարձակվողի համար’

837

Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է հասել ֆրանսիական «Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեի տրանսֆերի հարցում։ Անգլիական ակումբը Կոտ դ՝Իվուարի հավաքականի 24-ամյա խաղացողի համար կվճարի 72 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է SkySports-ը։ Նոր թիմում նա կստանա տարեկան 4,5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Պեպեին ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ իտալական «Նապոլին»։

Անցած մրցաշրջանում Պեպեն «Լիլում» անցկացրել է 41 հանդիպում, խփել 23 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Բենիտեսի համար փողն ակումբից կարեւոր էր’
Հաջորդ հոդվածը‘Sport.es. Պիկեն ևս մեկ ֆուտբոլային ակումբ ձեռք կբերի’