‘«Արսենալի»երկրպագուն ձերբակալվել է’

817

Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուն ձերբակալվել է Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում  «Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ պահեստայինների նստարանին գտնվող ֆուտբոլիստների ուղղությամբ բաժակով լի կարմիր գինի նետելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հյուրերը դաշտի տերերի դարպասը երկրորդ գոլն են խփել: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է մանչեսթրյան ակումբի հաղթանակով՝ 1:2 հաշվով:

Երկրպագուին կարող են ընդմիշտ արգելել ներկա լինել «Արսենալ»-ի խաղերին: Դեռևս հայտնի չէ՝ «Յունայթեդ»-ը պաշտոնական բողոք է ներկայացնելու, թե ոչ: Այս մասին տեղեկացնում է The Guradian-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՏՄ աշխատանքային լեզուն ռուսերենն է, բայց որոշումները թարգմանվելու են — Քոչարյան’
Հաջորդ հոդվածը‘Պոլ Գասկոյն. «Բժիշկներն ասացին, որ եթե ես նորից խմեմ, ապա կարող եմ մեռնել»’