Լոնդոնի «Արսենալը» հստակեցրել է ամառային տրանսֆերային նպատակները։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հույս ունի ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսին եւ «Լեսթեր Սիթիի» 25-ամյա բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
Transfermarkt-ը Գաբրիել Ժեզուսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո, Յուրի Տիլեմանսինը՝ 55 միլիոն եվրո։