‘«Արսենալի» երկրպագուներ. «Շնորհակալություն հիշողությունների համար, Արսե´ն: Ժամանակն է հեռանալ»’

1536

Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները դժգոհ են գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի աշխատանքից: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում կայացած «Վեսթ Բրոմվիչ» – «Արսենալ» (0:1) հանդիպման ժամանակ երկրպագուները պահել են պաստառ` հետևյալ գրությամբ. «Շնորհակալություն հիշողությունների համար, Արսե´ն: Ժամանակն է հեռանալ»:

«Երկրպագուները պահանջում են հրաժարակա՞նս. չեմ ցանկանում մեկնաբանել: Փորձում եմ անել հնարավորն այս ակումբի համար: Խաղացողներն ու մարզչական շտաբը համախմբված են մեկ նպատակի շուրջ»,- հայտարարել է Վենգերը:

Նախորդ հոդվածը‘Մանուել Նոյերը շարունակում է ցուցադրել իր ունակությունները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսն իրեն անտեղյակի տեղ է դրել’