‘«Արսենալի» ղեկավարությունը չի պատրասվում վաճառել Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը’

1578

«Արսենալի» ղեկավարությունը չի պատրասվում վաճառել հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը։

«Daily Mail»-ը գրում է, որ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» ցանկանում են բանակցություններ վարել Սանչեսի տեղափոխության շուրջ և պատրաստ են մինչև 50 միլիոն եվրո վճարել, սակայն «զինագործները» մտադիր չեն քննարկել առաջարկները։

«Արսենալում» հույս ունեն, որ 28-ամյա չիլիացին նոր պայմանագիր կկնքի։ Եթե Սանչեսն անձամբ հեռանալու ցանկություն արտահայտի, ապա «Արսենալը» կվաճառի նրա տրանսֆերը, որպեսզի 2017-18թթ․ մրցաշրջանից ավարտից հետո ֆուտբոլիստն անվճար այլ ակումբ չտեղափոխվի։ Բացի այդ, «Արսենալում» չեն ցանկանում Սանչեսի տրանսֆերը զիջել անգլիական ակումբի։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ալեքսիս Սանչեսի ծառայություններով հետաքրքված են նաև «Բավարիան» և «Յուվենտուսը»։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Գրիզմանը երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Ատլետիկո»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական․ Դի Ֆրանչեսկոն գլխավորեց «Ռոման»’