‘
Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Իան Ռայթը վստահ է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հաջողություն կունենա հարձակողական կիսապաշտպանի դիրքում:
«Կցանկանայի Հենրիխ Մխիթարյանին տեսնել խաղադաշտում, քանի որ նա իսկապես գերազանց խաղ էր ցուցադրում Դորտմունդի «Բորուսիայում»: «Մանչեսթեր Յունայթեդ» գալուց հետո նա դեռ գրեթե չի խաղացել:
Կարծում եմ՝ Հենրիխը պետք է խաղա իր հարազատ դիրքում, որի շնորհիվ ցուցադրում էր իր լավագույն խաղը»,- Ռայթի խոսքը մեջբերում է Daily Star -ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ազդրի մկանային վնասվածք ունի:
‘