‘
20-ամյա Էնսլի Մեյթլենդ Նայլզը «Արսենալի» ընթացիկ առաջնության բացահայտումներից է: Նախորդ առաջնության վերջում ֆուտբոլիստի աշխատավարձը բարձրացվեց և դարձավ 30 հազար ֆունտ տարեկան: Դրանից հետո ֆուտբոլիստը եղբոր հետ տեղափոխվեց 700 հազար ֆունտ արժողությամբ բնակարան:
Միևնույն ժամանակ անգլիացու մայրը` 38-ամյա Ջուլի Նայլզը, թափառականի կյանք է վարում և ապրում է կոնտեյներում`մետաղական պահեստում`3 քառակուսի մետրի վրա: Ամեն օր Ջուլին շրջանցում է թիկնապահներին, որպեսզի գիշերելու տեղ ունենա: Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը:
«Այստեղ չկա սանհանգույց և ոչ էլ լվացվելու համար նախատեսված որևէ հարմարանք»,- նշել է անտունների խնամքով զբաղվող ծառայության աշխատակիցը:
«Իմ որդի Էնսլին կարող էր ինձ բնակարան գնել իր երկու շաբաթվա աշխատավարձով: Փողերը մոլորեցրել են նրան: Քանի դեռ նա խաղում է «Արսենալում», ես թափառում եմ: Դա սարսափելի է: Ես պարզապես ցանկանում եմ իմանալ` ի՞նչն այնպես չեմ արել»,- պատմել է 20-ամյա ֆուտբոլիստի մայրը:
‘