‘«Արսենալ»-«Բորուսիա». Խաղից առաջ’

1189

Չեմպիոնների լիգա, D խումբ, նոյեմբերի 26, ժամը՝ 23:45, Լոնդոն, «Էմիրեյթս» մարզադաշտ

Մրցավար՝ Վիկտոր Կաշաի (Հունգարիա)

Այս շատ կարևոր հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Emirates Stadium»-ում: Հենց սկզբից ասենք, որ «Բորուսիան» արդեն ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Արսենալը» առաջ դժվարին խնդիրներ ունի լուծելու. վնասվածքներ են ստացել պաշտպանության գլխավոր խաղացողները և թիմը հիմա այդ դիրքում լուրջ խնդիրներ ունի: Երբ թվում էր, թե «զինագործների» կյանքում դրական շրջադարձ կարող է տեղի ունենալ, թիմը ՉԼ-ում  պարտվեց  «Անդերլեխտին», իսկ հետո «Սոունսի Սիթիին» և «Մանչեսթր Յունայթեդին»՝ երկրի առաջնությունում: Այս բոլոր անհաջողությունների մեջ միակ մխիթարությունն այն է, որ վնասվածքից հետո վերադարձել է Оլիվյե Ժիրուն:  Եվ հիմա թիմը պետք է կենտրոնանա Չեմպիոններ լիգայի խմբային փուլի հերթական հանդիպման վրա, որի ժամանակ նրան շատ բարդ ու ծանր խաղ է սպասվում: Մրցակիցը՝ Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայում հիանալի է հանդես գալիս.թիմը  անցկացրած 4 հանդիպումներում էլ հաղթանակ է տարել՝ խփելով 13 գնդակ: Հավանաբար, տանտերերին այս պայքարում կբավարարի նաև ոչ ոքի հաշիվը: Այդ արդյունքը բավարար կլինի նաև դորտմունդցիների համար, քանի որ հնավարավորություն կտա խմբում զբաղեցնելու առաջին տեղը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ վերջին խաղում թեթև վնասվածքներ են ստացել դարպասապահ Վոյցեխ Շեսնին և կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը, ովքեր այսօր բաց կթողնեն հանդիպումը: Շեսնիի և Դավիդ Օսպինայի վնասվածքները հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, որ այսօր դարպասում կլինի երիտասարդ Էմիլիանո Մարտինեսը, ով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է մեկ հանդիպման՝ խաղալով «Անդերլեխտի» դեմ:

Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա այստեղ բարդ վնասվածք է ստացել Մարկո Ռոյսը. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն այս տարի այլևս չի խաղա: Հարցականի տակ է նաև Մատս Հումելսի մասնակցությունը, ով երկար ժամանակ է ապաքինվում է վնասվածքից:

Այնուհանդերձ, նկատի ունենալով, որ «Արսենալը» դեռևս ուժեղ թիմը է և կարող է հաղթել աշխարհի լավագույն ակումբներին, հաստատ կարող ենք ասել, որ  թիմը «ջերմ» ընդունելություն ցույց կտա գերմանացիներին, և սպասվում է գրավիչ ու լարված պայքար:

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներն ու ֆինանսավորումը քննարկել է ԵՄ դեսպանների հետ’
Հաջորդ հոդվածը‘Գարի Քեսայանի ջազ կվարտետը և «Բամբիռը» բարեգործական համերգներ կտան’