‘«Արսենալ»-ը համաձայնեցրել է Լուկաս Տորեյրայի տրանսֆերը’

1264

«Սամպդորիա»-ի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 

«Զինագործներ»-ն իտալական ակումբի հետ համաձայնեցրել են ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերը: 

Լոնդոնցիները «Սամպդորիա»-ին 30 միլիոն եվրո են առաջարկել Տորեյրայի տեղափոխության համար, որքան կազմում է նրա հրաժարագինը, բայց պատրաստ են 5 միլիոն եվրո ավելին վճարել ձեռքբերման իրենց իրավունքը երաշխավորելու համար: 

Այժմ «Արսենալ»-ը կփորձի համաձայնեցնել 22-ամյա խաղացողի հետ անձնական պայմանագրի կետերը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Ռեալ»-ը հայտնեց նոր գլխավոր մարզչի անունը’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյան. Ամեն դեպքում մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»-ում գտնվելու վերջին պահը չէի հանձնվում’