‘«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին’

1807

Լոնդոնի «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պարգևը ստանալու կապակցությամբ: Այս մասին գրում է «զինագործների» պաշտոնական կայքը:

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը 7-րդ անգամ անընդմեջ և 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Լոնդոնյանը ակումբը մեջ է բերել Մխիթարյանի խոսքերն այն մասին, որ ինքն ուրախ է մանուկների հերոսը լինել:

2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են Մխիթարյանին՝ նշելով նաև Հայաստան անունը և այս առումով ահռելի է Մխիթարյանի ավանդը աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել Զլատան Իբրահիմովիչին’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը կարիերան ավարտելուց հետո պաշտոն կստանա Իտալիայի հավաքականում’