‘
«Արսենալ»-ը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանից հետո բաց թողնել թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին: Այս մասին հաղորդում է Express-ը:
27-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «զինագործներ»-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ այլևս ուելսցուն նոր համաձայնագիր առաջարկել:
Նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները դադարել են աշխատավարձի հետ կապված Ռեմսիի բարձր ֆինանսական պայմանների պատճառով:
‘