‘
Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է «Բավարիա»-ի վինգեր Կինգսլի Կոմանի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին անձամբ ցանկանում է ձեռք բերել Կինգսլի Կոմանի տրանսֆերը։ 22-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «զինագործներ»-ը պատրաստ են վճարել 50 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Կինգսլի Կոմանը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
‘