‘
«Սթոք Սիթի»-ի դարպասապահ Ջեկ Բատլենդը հայտնվել է «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Bleacher Report-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը 24-ամյա խաղացողին դիտարկում է որպես Պետր Չեխին փոխարինող, ով ամենայն հավանականությամբ գալիք մրցաշրջանից հետո կհեռանա ակումբից:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Ավարտված մրցաշրջանում անգլիացին «Սթոք Սիթի»-ի կազմում մասնակցել է 6 հանդիպման և բաց թողել 10 գոլ:
‘