‘«Արսենալ»-ի ձմեռվա տրանսֆերային շուկայի ցանկություններն ու հնարավորությունները’

908

Մոտ մեկ շաբաթ առաջ «The Independent»-ը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ լոնդոնցիները շատ մոտ են հունվարին պայմանագրեր ստորագրելու 2 բարձրակարգ հարձակվողների` Տյերի Անրիի և Կլաս Յան Հունտելարի հետ:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ Արսեն Վենգերը ծախսելով ընդհանուր 25 մլն £, պայմանագիր ստորագրեց երկու բարձրակարգ խաղացողների` Ժիրուի և Պոդոլսկու հետ, որոնք պարզ էր որ գոլ խփելու առումով չէին կարողանալու փոխարինել Ռոբին Վան Պերսիին: Մինչ անգլիական թիմերի համար հիմնականում մրցաշրջանի շրջադարձային փուլը` «Boxing day»-ը երկու հարձակվողները ընդհանուր խփել են 14 գնդակ, ավելի քիչ քան անցյալ մրցաշրջանի նույն ժամանակահատվածում Վան Պերսին` 21:

Պարզ է որ Վենգերը պետք է ուժեղացնի կազմը: Բայց հարց է առաջանում, թե ինչպես: Հունտելարը լոնդոնում հայտնվելու դեպքում թիմին կկարողանա օգնել միայն ներքին առաջնության խաղերի ժամանակ, «Շալկե»-ի կազմում ՉԼ-ու խաղալու պատճառով, իսկ Տյերի Անրիի հարցում մեծ դեր է խաղում ֆրանսիացի լեգենդի տարիքը, ով ճիշտ է, հերթական անգամ կարող է ընդամենը իր ներկայությամբ ոգևորել երիտասարդներին, բայց  չի կարող որևէ կերպ անհրաժեշտ արդյունք ապահովել: Վերջին երկու օրերին խոսակցություններ են սկսվել նաև Դավիդ Վիլյաի լոնդոն տեղափոխվելու մասին. Վիլյայի գործերը այդքան էլ լավ չեն Տիտոյի մոտ, բայց աստուրիացին նույնպես չի կարողանա հայտավորվել ՉԼ-ում: Եվրոպական շուկայի տարբերակներից բացի կա նաև Դրոգբայի տարբերակը, բայց Իվուարցին կարծես թե արդեն համաձայնության է եկել «Յուվենտուս»-ի հետ:

Տրանսֆերային շուկայում «Արսենալ»-ի հնարավորությունները այսքանով սահմանափակվում են: Այնտեղ ուղղակի չկա թեկուզ մեկ բարձրակարգ հարձակվողի ընտրություն, ով չի մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերից մեկին:

Բայց միևնույն է, Վենգերը պետք է փորձի ձմռանը ուժեղացնել կազմը, քանի որ անգլիացի վերլուծաբանները այս «Արսենալ»-ը համարում են վատագույնը Վենգերի ակումբը գլխավորելու ամբողջ 16 տարիների ընթացքում և երկրպագուները արդեն սկսել են Վենգերի մտքերը իրենց թիմի համար սպառված համարել:

Այս իրավիճակում «Արսենալ»-ը ձմռանը կփորձի ոչ միայն առջևի գծի, այլև պաշտպանության թարմացման մասին մտածել: Լավագույն տարբերակները բրազիլացիներ Դանի Ալվեշն ու Լուսիոն են:

Դեռևս երկու տարի առաջ աշխարհի լավագույն լատերալը համարվող Ալվեշը աստիճանաբար զիջում է իր տեղը Բարսայի հիմնական կազմում երիտասարդ Մոնտոյային և փայլուն մարզավիճակում գտնվող Ադրիանոյին: Ալվեշին ցանկանում են ձեռք բերել ռուսական «Պրեմիեր լիգա»-ի մի քանի ակումբներ, բայց բրազիլացին դեռևս ցանկանում է և կարող է երկու երեք մրցաշրջան անցկացնել որևէ բարձրակարգ թիմում: Իսկ ինչ վերաբերվում է Լուսիոյին, ապա 36 ամյա պաշտպանը այդպես էլ չկարողացավ լուրջ մրցակցություն ստեղծել Յուվեի փայլուն կենտրոնականներ Բարձալյի, Բոնուչի և Կյելինի եռյակին և խզեց պայմանագիրը թուրինցիների հետ:

Այսօր ՉԼ-ի վիճականության ժամանակ պարզ դարձավ որ լոնդոնցիների մրցակիցն է լինելու մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը` Մյունխենի «Բավարիա»-ն և եթե Վենգերը ցանկանում է պայքարել 1/4-րդ դուրս գալու և «Պրեմիեր լիգա»-ի առաջին քառյակում հայտնվելու համար, ապա պետք է շտապի կազմը ուժեղացնելու համար տարբերակներ գտնելու համար, այլապես ամռանը շատ մոտ կլինի նոր աշխատանքի մասին մտածելուն:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանություն. «Շախտյոր» — «Բորուսիա», «Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ», եւ մյուս զույգերը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գործընկերոջ սպանությունը պատվիրելու համար Մոսկվայում ձերբակալել են Հովիկ Ալեքսանյանին ‘