‘«Արսենալ» – «Լեսթեր»֙ 2:1․ հաղթանակ հանդիպման ավելացրած ժամանակի վերջին րոպեին (տեսանյութ)’

1150

«Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում «աղվեսները» հիմնականում պաշտպանվում էին և արագ հակագրոհներ կազմակերպում: Խաղակեսի վերջնամասում Մոնրեալը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ջեյմի Վարդիի նկատմամբ, և գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնն «Արսենալի» դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց հենց Վարդին: 

Երկրորդ խաղակեսում մեկնարկում՝ 54-րդ րոպեին, «Լեսթերը» մնաց 10 հոգով. երկու դեղին քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Դենի Սիմփսոնը: 

Հանդիպման մնացած ժամանակահատվածում թվային առավելություն ունեցող «զիանգործներին» հաջողվեց երկու գոլ խփել և հաղթանակ տոնել: 70-րդ րոպեին Թեո Ուոլքոտը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին դաշտի տերերին հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Դենի Ուելբեքը: 

Այսպիսով, «Լեսթերը» մնաց 53 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Արսենալը» երկրորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 51 միավոր:

ԱՐՍԵՆԱԼԼԵՍԹԵՐ

2-1 (0-1)

MC

 

0-1՝ Ջեյմի Վարդի 45՛ (11մ), 1-1՝ Թեո Ուոլքոտ 70՛, 2-1՝ Դանի Ուելբեք 90՛

 

ԱՐՍԵՆԱԼ. 33.Պետր Չեխ, 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի (21.Կալում Չեմբերս, 46), 18.Նաչո Մոնրեալ, 24.Էկտոր Բելյերին, 11.Մեսութ Օզիլ, 15.Ալեքս Չեմբերլեն (23.Դանի Ուելբեք, 83), 16.Աարոն Ռեմսի, 34.Ֆրանսիս Կոկելեն (14.Թեո Ուոլքոտ, 61), 12.Օլիվյե Ժիրու, 17.Ալեքսիս Սանչես

ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 5.Ուես Մորգան, 6.Ռոբերտ Հուտ, 17.Դենի Սիմփսոն, 28.Քրիստիան Ֆուքս, 4.Դենիել Դրինկոուտեր, 11.Մարկ Օլբրայթոն (10.Էնդի Քինգ, 83), 14.Նգոլո Կանտե, 26.Ռիյադ Մահրեզ (27.Մարցին Վասիլեվսկի, 58), 9.Ջեյմի Վարդի, 20.Սինձի Օկազակի (22.Gray, 61)

 

Զգուշացում՝ Ֆրանսիս Կոկելեն 36՛ (Ա), Լորան Կոսյելնի 44՛ (Ա), Աարոն Ռեմսի 45՛ (Ա), Դանի Ուելբեք 90՛ (Ա), Դենի Սիմփսոն 49՛ (Լ), Քրիստիան Ֆուքս 52՛ (Լ), Նգոլո Կանտե 57՛ (Լ), Մարցին Վասիլեվսկի 90՛ (Լ) ; Հեռացում՝ Դենի Սիմփսոն 54՛ (Լ) ; Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)

 

72

ԳՆԴԱԿԻ %

28

24 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (3)

9

ՏՈՒԳԱՆՔ

10

11

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

5

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը չի բացառում Ասադին ուժով տապալելու տարբերակը’
Հաջորդ հոդվածը‘Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Կրամնիկը չպարզեցին հաղթողին ‘