‘«Արսենալ»-«Լիվերպուլ»`4:1 (տեսանյութ)’

1245

Խաղի սկզբնամասում Արսեն Վենգերի սաները շատ ակտիվ էին  և կարող էին արագ գոլ խփել, սակայն Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը գրավել չհաջողվեց: 17-րդ րոպեից սկսած հյուրերը կարողացան ոչ միայն վերահսկել հանդիպման ընթացքը, այլև հաշիվը բացելու հիանալի հնարավորություններ ունեցան, բայց դիպուկ չգտվեցին: Փոխարենն «Արսենալը» արդեն խաղակեսի վերջնամասում նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և 8 րոպեի ընթացքում դարձավ 3 գոլի հեղինակ. 37-րդ րոպեին հաշիվը բացեց Էկտոր Բելյերինը, 40-րդ րոպեին աչքի ընկավ Մեսութ Օզիլը, իսկ 45-ին Ալեքսիս Սանչեսն ավելի խոշոր դարձրեց «զիանգործների» առավելությունը: 

Առաջին խաղակեսն ավարտվեց 3:0 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ խփեցին: 75-րդ րոպեին Բելյերինը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Սթերլինգի նկատմամբ, և գլխավոր մրցավար Էնտոնի Թեյլորը նշանակեց 11-մետրանոց հարված, որը հստակ իրացրեց Ջորդան Հենդերսոնը: Դաշտի տերերը վերականգնեցին երեք գնդակի առավելությունը 91-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Օլիվյե Ժիրուն: Այս խաղում ականատես եղանք նաև կարմիր քարտի. 84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Էմրե Ջանը: 

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 63 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» մնաց 54 միավորով` հինգերորդ տեղում:

 

ԱՐՍԵՆԱԼԼԻՎԵՐՊՈՒԼ

4-1 (3-0)

MC

 

1-0՝ Էկտոր Բելյերին 37՛, 2-0՝ Մեսութ Յեզիլ 40՛, 3-0՝ Ալեքսիս Սանչես 45՛, 3-1՝ Ջորդան Հենդերսոն 76՛ (11մ), 4-1՝ Օլիվյե Ժիրու 90՛

 

ԱՐՍԵՆԱԼ. 13.Դավիթ Օսպինա, 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի (5.Գաբրիել Պաուլիստա, 49), 18.Նաչո Մոնրեալ, 39.Էկտոր Բելյերին, 11.Մեսութ Յեզիլ (23.Դանի Ուելբեք, 73), 16.Աարոն Ռեմսի (20.Մատյե Ֆլամինի, 62), 19.Սանտի Կասորլա, 34.Ֆրանսիս Կոկելեն, 12.Օլիվյե Ժիրու, 17.Ալեքսիս Սանչես

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 4.Կոլո Տուռե, 17.Մամադու Սախո, 18.Ալբերտո Մորենո, 10.Ֆելիպե Կոուտինյո, 14.Ջորդան Հենդերսոն, 21.Լուկաշ Լեյվա, 23.Էմրե Ջան, 24.Ջո Ալեն, 31.Ռահիմ Ստերլինգ, 50.Լազար Մարկովիչ (15.Դանիել Ստարիջ, 46)

 

Զգուշացում՝ Էկտոր Բելյերին 70՛ (Ա), Էմրե Ջան 49՛ (Լ) ; Հեռացում՝Էմրե Ջան 84՛ (Լ) ; Մրցավար՝ Էնտոնի Թեյլոր 

 

49

ԳՆԴԱԿԻ %

51

16 (10)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (2)

7

ՏՈՒԳԱՆՔ

9

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘Der Klassiker. «Բորուսիա» Դորտմունդ-Բավարիա. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» հաղթեց «Ասթոն Վիլային» (տեսանյութ)’